Ըստ ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագրի՝ բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը դարձել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհին. նշված է ամսագրի պաշտոնական կայքում:
«Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի շնորհանդեսից հետո դերասանուհին վաստակել է 2,5 մլն դոլար: Բացի այդ, 26-ամյա բրիտանուհին գումար կստանա նաև ֆիլմի ընդհանուր հասույթից, որը հասնում է ավելի քան 7580 մլն դոլարի: Ուոթսոնի կարողությունը գնահատվում է 17,5 մլն դոլար:
2017-ի փետրվարին ըստ Elle-ի՝ Էմմա Ուոթսոնը Մեծ Բրիտանիայում ճանաչվել էր «տարվա կին»: