Արաբական Միացյալ Էմիրությունները դադարեցրել են ռազմական ավիացիայի թռիչքները «Իսլամական պետության» վերահսկողության տարածքների ուղղությամբ, որոնք ռմբակոծվում են միջազգային կոալիցիայի կողմից։
Հորդանանցի օդաչուի ողջակիզումից հետո Էմիրաթների իշխանությունները վախենում են իրենց օդաչուների կյանքի համար։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի իշխանություններում իր աղբյուրներին։ ԱՄԷ-ն Միացյալ Նահանգների առանցքային դաշնակիցն է այս կոալիցիայում։
«ԱՄԷ-ն Պենտագոնից պահանջել են մեծ ջանքեր գործադրել՝ կատարելագործելու որոնողական-փրկարարական օպերացիաները, այդ թվում՝ օգտագործելով ուղղահայց թռիչքներ իրականացնող V-22 Osprey ինքնաթիռները, և դրանք տեղափոխել են Քուվեյթից Հյուսիսային Իրաք՝ Իսլամական պետության դեմ ընթացող պայքարի շրջաններին մոտ», — գրում է թերթը։ ԱՄԷ-ն հրաժարվել է ռմբակոծություններ իրականացնել, քանի դեռ փրկարարական օդանավերը չեն տեղափոխվել Հյուսիսային Իրաք։