տուն Լուրեր 9 «Գրեմմի» մրցանակակիր «Էմերսոն» լարային քառյակի համերգը` այսօր Երևանում

9 «Գրեմմի» մրցանակակիր «Էմերսոն» լարային քառյակի համերգը` այսօր Երևանում

96
0

22685022_1551954321534158_435027927_n

«Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 11-ին` ժամը 19:00-ին,«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հանրահռչակ «Էմերսոն» լարային քառյակի համերգը:
Առաջիկա ելույթը Երևանում «Էմերսոն» քառյակի առաջին այցն է այս աշխարհամաս:
Նյու Յորքում հիմնադրված խումբը շուրջ հինգ տասնամյակ համարվում է կամերային երաժշտության մեջ կատարելության խորհրդանշան: Տարին կեզրափակվի մեր օրերի ականավոր դաշնակահար, մեր ազգի մեծ բարեկամ Էվգենի Կիսինի մենահամերգով:

«Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնն անցկացվում է  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո`ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան: