տուն Լուրեր Էմանուել Մակրոնը Հայաստան կայցելի աշնանը (տեսանյութ)

Էմանուել Մակրոնը Հայաստան կայցելի աշնանը (տեսանյութ)

147
0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան կայցելի աշնանը: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը։

ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում նա նշել է, որ իր Հայաստան գալու ժամկետը պատահական չէ ընտրված, ժամանել է Հայաստանի առաջին Հանրապետության անկախության օրը, ինչը վկայում է, թե ինչպիսի լայն փոխհարաբերություններ ունի Ֆրանսիան Հայաստանի հետ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ներկայայացուցիչն ասել է.«Վճռական ենք շարունակելու մեր դերակատարությունը։ Ոչ ստատուս քվոն, ոչ ուժի կիրառելը ընդունելի չէ։ Պետք է մոտենալ ավելի պրագմատիկ եւ կրեատիվ ձեւով»։