տուն Լուրեր Էլինար Վարդանյանի հեռացումը կապ ունի՞ Ռոբերտ Քոչարյանի հետ

Էլինար Վարդանյանի հեռացումը կապ ունի՞ Ռոբերտ Քոչարյանի հետ

184
0

BHK

«Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հայտարարության հետ որեւիցե կապ չունի այդ գործողությունը: Ամիսներ շարունակ խորհրդարանում տիկին Վարդանյանի կողմից եղել է բավականաչափ պասիվ գործունեություն: ԲՀԿ-ում, մասնավորապես Կենտրոն տարածքային կառույցում, այդ հարցը, որ քննարկվել է, մանրակրկիտ նշվել է, որ տիկին Վարդանյանը շատ պասիվ մասնակցություն է ունեցել կուսակցական աշխատանքներին»,- այսօր խորհդրարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ կրկին անդրադառնալով կուսակցության շարքերից Էլինար Վարդանյանի հեռացման պատճառներին:

Հարցին՝ ինչո՞ւ համընկավ  քվեարկության հետ, նա պատասխանեց. «Որոշակի հրապարակումների հետ համընկավ: Ներքին կազմակերպվածության հարցը մեզ համար գերակա է, կուսակցության յուրաքանչյուր գործիչ պետք է առաջնորդվի ներքին կանոնադրությամբ, պաշտպանի աշխատանքային կուլտուրան: Եթե քաղաքական գործիչը գնում է գործուղման եւ չի տեղեկացնում կուսակցության ղեկավարին, խմբակցության քարտուղարին, նորմա՞լ եք համարում դա, երբ խմբակցության նիստերին չեն մասնակցում, նմանօրինակ գործողություններ: Դրանք մեր ներքին խոհանոցային հարցերն են»:
Վահե Էնֆիաջյանը հանձնաժողովներում Ստեփան Մարգարյանի, Էլինար Վարդանյանի գործունեության դադարեցման մասին. «Խմբակցությունում բավականին մեծ քանակով պատգամավորներ քննարկում են, որպեսզի նաեւ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչվեն: Մեր ընկերները պետք է իրենք կողմնորոշվեն եւ քայլ անեն: Եթե այլ ծրագիր ունեն, շատ ավելի ազնիվ կլինի հայտարարել, որ իրենք այլ ծրագրով են գնում»: