տուն Լուրեր Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը չի սուբսիդավորվի ՌԴ-ից ստանալիք վարկից

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը չի սուբսիդավորվի ՌԴ-ից ստանալիք վարկից

78
0

big_c89981066

Օրենսդիրն այսօր սկսել է արտահերթ նիստի աշխատանքները, որի ընթացքում քննարկման է դրվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։

Նախագծի հիմնական զեկուցող, պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է ՌԴ-ից վերցնել 200 մլն ԱՄՆ դոլարի վարկ՝ պետական ռազմական նշանակության արտադրանքի գնումների ֆինանսավորման համար։ Ըստ համաձայնագրի՝ 200 մլն ԱՄՆ դոլար վարկը կտրամադրվի 13 տարի ժամկետով, որից առաջին 3 տարին կլինի արտոնյալ պայմաններով ՝ 3 տոկոս տոկոսադրույքով։

ՀԱԿ խմբակացության ղեկավար Լևոն Զուրբյանը ՊՆ փոխնախարարից հետաքրքրվեց, թե արդյոք այս միջոցները չե՞ն օգտագործվելու հոսանքի սակագնի փոխհատուցման համար։ «Այս վարկը հնարավո՞ր է օգտագործվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար։ Այս վարկածն ավելի հավանական է դառնում այն բանից հետո, երբ էլեկտրաէներգիայի բարձրացման բողոքների վերաբերյալ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը, մինչ աուդիտն, իր վրա կվերցնի սակագնի բարձացման բեռը։ Վարկային այս պայմանագիրը հնարավորություն տալի՞ս է այս վարկի միջոցների մի մասը տրամադրել վորնշյալ ծրագրին»,- հարցրեց Լևոն Զուրաբյանը։

Արա Նազարյան էլ պատասխանեց, թե այս վարկից անգամ մեկ ցենտ չի կարող օգտագործվել էլէներգիայի սակագնի բարձացման բեռը թեթևացնելու համար։

«Որևիցէ ցենտ, լումա չի կարող ուղղվել այն նպատակի համար, որ դուք նշեցինք։ Ելույթի մեջ հատուկ նշեցի և համաձայնագրի առաջին հատվածում սահմանաված է, որ նշված 200 մլն պետական արտահանման վարկը ռուսական արտադարության ռազմական նշանակության արտադարանքի մատակարարման ֆինանսավորման համար է, և այս գումարով կարող է ձեռք բերել միայն պայմանագրի ցանկի մեջ նշվածը»,- պատասխանեց Արա Նազարայնը։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արման Մանուկյան էլ շեշետեց, որ նախագիծը գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի ՝ այն անգրագետ է շարադրված, և հորդորեց գոնե միջազգային պայմանագրերը գրագետ մարդու ձեռքի տակով անցկացնել։ Սակայն նա նաև այլ հարցեր ուներ։ «Այս համաձայնագրին զուգահեռ ստորագրվել են ուրիշ պայմանագրեր, մասնավորապես. «Կապ ունի՞ Գյումրիի ռուսական ռազմաբազային եկեղեցուց տարածքներ տալու սեփականության իրավունքով հանձնելու հետ։ Ի՞նչ տեղեկություն ունեք դրա հետ կապված»։

Փոխնախարար Արա Նազարյանը պատասխանեց, որ վարկային այս համաձայնագիրը բացարձակապես կապ չունի պատգամավորի ասած այլ պայմանագրերի հետ, անգամ տրամաբանական հաջորդականություն չկա։

 

Լուսանկարը` «Pan photo»-ի