տուն Լուրեր Էլեկտրաէներգիայի ոչ թե թանկացման, այլ էժանացման ռեսուրսներ կան Հայաստանում. Թաթուլ Մանասերյան

Էլեկտրաէներգիայի ոչ թե թանկացման, այլ էժանացման ռեսուրսներ կան Հայաստանում. Թաթուլ Մանասերյան

141
0

elek1

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը անհիմն է համարում էլեկրաէներգիայի սակագնի թանկացումը: Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում Էլեկրաէներգիան կարող էր անգամ էժանանալ:

«Չեմ կարծում, որ էլեկտրաէներգիայի թանկացումը շատ հիմնավոր էր: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ դա ավելի շատ տեղի է ունեցել միջազգային կազմակերպությունների ճնշման տակ, քանի որ այլ երկրներում էլեկտրաէներգիայի սակագինը շատ ավելի բարձր է: Սակայն միջազգային փրձագետների ուսումնասիրությունն էլ հիմնավոր չէ, քանի որ հաշվի չի առնվում գնողունակության մակարդակը»,- ասաց նա:

«Էլեկտրաէներգիայի ոչ թե թանկացման, այլ էժանացման ռեսուրսներ կան Հայաստանում: Նույն Որոտանի կասկադն ու Տաթևի ՀԷԿ-ը, 1-2 դրամի սահմանում է ինքնարժեքը, որը կարող է լավագույն դեպքում 10 դրամով վաճառվել բնակչությանը: Բայց քանի որ համահարթեցման քաղաքականություն է, սակագինն այդպես բարձր է»,- նշեց տնտեսագետն ու ավելացրեց. «Կա նաև հելիոֆիկացիայի ծրագիրը, որը սկսել է Պարիս Հերունին, շարունակում է պրոֆեսոր Վահան Համազասպյանը: Այդ ծրագիրն իրականացնելու դեպքում` մեր հաշվարկները ցույց են տալիս, որ հատկապես գյուղական համայքներում էլեկտրաէներգիայի նկատմամբ պահանջարկը կարող է իջնել կիսով չափ»: