տուն Լուրեր Էլեկտրաէներգիայի գնի իջեցման մասին խոսելը վաղ է

Էլեկտրաէներգիայի գնի իջեցման մասին խոսելը վաղ է

103
0

Հ. Ա111

Ազգային ժողովում հարցուպատասխանի շրջանակներում էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված հարցը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով Հայաստանում Էլեկտրաէներգիայի գնի սակագնին.«Եթե Հայաստանի էլեկտրացանցերում կա գնի ավելցուկ և իր վարկը մասամբ փակում է, ազնիվ չի՞ լինի թեկուզ 1,5-2 դրամը մենք այս փուլում փակենք: Մենք ակնկալում ենք՝ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում, այնուամենայնիվ, տեղի կունենա, որովհետև 1,3-րդից ավելի էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ջերմայինարտադրության էլեկտրակայաններն են արտադրում»:

Ի պատասխան Մելքումյանի հարցադրմանը՝ վարչապետը նշեց. «Երեկ «Գազպրոմ-Արմենիան» հայտարարել է, որ դիմելու է Հանրային սակագները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի վերանայեն գազի սակագինը, թե ինչ արդյունք կունենանք, դա հանձնաժողովը կքննարկի, բայց նախնական իրենց մոտեցումները, որ ժողովրդի կողմից գազի գինը 156 հազար դրամից կիջեցվի մոտավորապես 146 հազարի, նաև՝ 10 հազար խմ ավել ծախսողների սակագինը 277 դոլարից կնվազի 256-257 դոլարի: Իհարկե սա վերջնական արդյունք չէ, հանձնաժողովը կքննարկի և կտրամադրի հանրությանը»:

Հովիկ Աբրահամյանը նաև հավելեց, որ էլեկտրաէներգիայի գնի իջեցման մասին խոսելը վաղ է, բայց համոզված է, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագինն առաջիկայում կիջեցվի: