Հունիսի 1-ի կեսօրին Խաղաղապահ զորքերի մայրաքաղաքային գնդի տարածքում ինքնասպանություն գործած 36-ամյա ենթասպա Մելիք Խաչատրյանը մի քանի հազար դոլարի պարտք է ունեցել:
Մեր տեղեկություններով, պահեստապետն ինքնասպանությունից առաջ մի քանի էջից բաղկացած ծավալուն նամակ է գրել հարազատներին՝ տեղեկացնելով, որ վարկ է ունեցել, բացի դա մի քանի ֆիզիկական անձանց` մի քանի հազար դոլարի պարտք, որ չի կարողացել մարել: «Էլ չեմ կարողանում պարտքը փակել, չեմ դիմանում»,- գրել է Մելիք Խաչատրյանը: Վերջինս պահեստում որեւէ պակասորդ չի ունեցել: Նա մի քանի օր նախապատրաստել է իր ինքնասպանությունը: Մեզ հայտնի դարձավ, որ նրան կախված գտել է եղբայրը, որը նույն զորքերում է ծառայում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում