Էկվադորում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 587-ի, հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը:
Ավելի վաղ հայտնվում է 577 զոհերի մասին: Ամենաշատ զոհվածները Մանտա քաղաքից են, այնտեղ աղետի հետևանքով 174 մարդ է զոհվել: Պեդերնալեսում զոհերը 172-ն են, իսկ Պորտովեխոյում 116-ը:
Վերջին տվյալներով աղետի ժամանակ զոհվել են 20 այլ երկրների քաղաքացիներ: