տուն Լուրեր էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՄԱԿ-ի պատվիրակությանը

էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՄԱԿ-ի պատվիրակությանը

122
0

Տեղեկացնում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատարյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին և պատրաստակամություն հայտնել քննարկելու երկկողմ
հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակը։

Շոմբի Շարփը նախարարին է ներկայացրել իր թիմը և պատմել կազմակերպության ներսում իրականացվող բարեփոխումների մասին։ ՄԱԿ-ի մշտական համակարգողն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի կառուցվածքում ընդգրկված դոնոր կազմակերպությունների և կառավարության միջև համագործակցության ձևաչափին։

Կողմերը քննարկել են Հայաստանի կայուն զարգացման նպատակները. ՄԱԿ-ի պատվիրակության
մասնագետները ներկայացրել են կազմակերպության առաջնահերթությունները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ոլորտային ռազմավարությունների մշակման աշխատանքներին, ձևաչափին և ՄԱԿ-ի ներգրավվածությանը նախագծերի վերջնական քննարկման փուլում։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի փաստահավաք
փորձագիտական խմբի կողմից պատրաստվող Ներդրումային քաղաքականության հետազոտության վերաբերյալ։