տուն Լուրեր Ըստ հաղորդման՝ քննիչը քաղաքացուն ստիպել է գրել իր թելադրածը. ՀՔԾ

Ըստ հաղորդման՝ քննիչը քաղաքացուն ստիպել է գրել իր թելադրածը. ՀՔԾ

78
0

HQC-320x228

Քաղաքացի Դավիթ Վ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Դավիթ Վ.-ն հայտնել է, որ Արսեն Ա.-ի կողմից բռնաբարություն կատարելու դեպքի առթիվ հիշյալ քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչի թելադրանքով 2015 թվականի սեպտեմբեր ամսին գրել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք:
Հետագայում` նույն քրեական գործի դատաքննության փուլում, երբ հրապարակվել է իր նախաքննական ցուցմունքը, հայտարարել է, որ քննիչը իրեն թելադրել է իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ, որոնք անուշադրության հետևանքով անձամբ գրել է հարցաքննության արձանագրությունում և ստորագրել դրա տակ:
Քաղաքացի Դավիթ Վ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։