տուն Լուրեր Բլոգ Ընտրվելն ամեն ինչ է, երեխաների կրթությունն ու ապագան՝ ոչինչ

Ընտրվելն ամեն ինչ է, երեխաների կրթությունն ու ապագան՝ ոչինչ

130
0

arm147509483648

Դպրոցի տնօրենների ձայն հավաքելու ակնհայտ հակաիրավական փաստը չէ, որ վրդովեցնում է այսօրվա այսպիսի իշխանությանը, այլ այն, որ փորձված բազմաթիվ ընտրակեղծարարներ այդպես միամտորեն բռնվել են:
Իմ խորին համոզմամբ, Հանրապետական կուսակցությունում հիմա չեն քննարկում կրթօջախները այս ամոթալի ու հակաբարոյական վիճակից դուրս բերելու հարցը, այլ մտմտում են, թե ինչպես մաքրվեն միջազգային գործընկերների մոտ, որպեսզի նրանք այս ընտրությունները ճանաչեն լավագույնը՝ հայոց պատմության մեջ:
Այնտեղ քննարկում են նաև նման մութ գործերը ավելի զգույշ անելու և օր օրի զարգացող հասարակությանը ավելի արդյունավետ «ֆռռացնելու» գերխնդիրը:
Ընտրվելն ամեն ինչ է, երեխաների կրթությունն ու ապագան՝ ոչինչ:

Կարեն Անդրեսայանի ֆեյսբուքյան գրառումը