տուն Լուրեր Ընտրություններում տեխնիկական սպասարկման համար վերապատրաստվել է ԱԻՆ 600 աշխատակից

Ընտրություններում տեխնիկական սպասարկման համար վերապատրաստվել է ԱԻՆ 600 աշխատակից

113
0

76981_b

Մարտի 23-ին ավարտվեց ընտրատեղամասերում տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների պատրաստման դասընթացը: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանրապետության բոլոր մարզերում և Երևանում կազմակերպվել է ԱԻՆ աշխատակիցների ուսուցում` նպատակ ունենալով ձևավորել տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների ռեզերվային խմբեր:

Լոռու և Գեղարքունիքի մարզերում դասընթացներին ներկա էր նաև ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը: Խոսելով դասընթացների մասին՝ Դ. Կարապետյանը: «Այս դասընթացների արդյունքում Արտակարգ իրավիճակների նախարարության 600 աշխատակիցներ ուսուցանվել են` հանրապետության ողջ տարածքում ձևավորելով ռեզերվային խմբեր, որոնք արագ կարձագանքեն ու կապահովեն տեխնիկական սարքերի անխափան աշխատանքը, եթե որևէ ընտրատեղամասում ներգրավման անհրաժեշտություն լինի»:-նշել է նա:

Փոխնախարարը հորդորել է նաև ընտրատեղամասերում պահպանել քաղաքական չեզոքություն և քաղաքացիներին մատուցել որակյալ ծառայություն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված ձեռնարկներով և նմուշ-օրինակով կազմակերպված դասընթացի ավարտից հետո անցկացվում է ստուգարք՝ ուսուցանվողների գիտելիքներն ու հմտությունները գնահատելու համար: