տուն Լուրեր Ընտրություններին տեսողական խնդիրներ ունեցողները թող տեղեկանք բերեն

Ընտրություններին տեսողական խնդիրներ ունեցողները թող տեղեկանք բերեն

76
0

666666666

Ընտրական օրենսգրքի քննարկումների շրջանակում  հարցուպատասխանի ժամանակ հարակից զեկուցող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին իր հարցն ուղղեց նաև ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ անդրադառնալով այն ընտրողներին, ովքեր ընտրության ժամանակ աջակցության կարիք են ունենում:

«Ընտրության օրը մարդիկ տեսողության հետ՝ անկախ իրենց տարիքից, խնդիր են ունենում: Հանդիպումներից մեկի ժամանակ ինձ հենց Սպիտակ քաղաքի բնակիչներն ասել են, մեր հանձնաժողովի անդամներից, որ մեծաքանակ ընտրողներ են գալիս, որոնք ուղղորդելու խնդիր են ունենում. իբրև թե տեսողության խնդիր ունեն: Դուք չե՞ք գտնում, որ մենք պետք է պահանջենք տեղեկանք, որը հետո նաև կարելի է ստուգել:  Եթե բոլոր տեղամասերը գումարենք իրար՝ բավականին լուրջ քանակի մարդիկ տեսողության հետ խնդիր ունեն, և իրենց հայրենակիցները իրենց ճանաչում են և ասում են, որ իրենք առօրյա կյանքում տեսողության հետ խնդիրներ չունեն»:

Պատասխանելով Հեղինե Բիշարյանի հարցին՝ Հովհաննես Սահակյանը նշեց, որ առաջին անգամն է նման մտքի հանդիպում.«Ես բազմիցս եղել եմ ընտրական գործընթացներում և որպես ընտրող՝ Սպիտակի քաղաքացի, և որպես կազմակերպչական պարտականություններ ունեցող անձ՝ հատկապես անձնաժողովների հետ կապված և նման բողոք, մտահոգություն երբևէ չեմ լսել: Եթե մարդը մտնում է տեղամաս և ասում է, որ ինքն աջակցության խնդիր ունի, չի կարողանում տեսնել, կամ հասկանալ քվեաթերթիկի բովանդակությունը, այնպես չէ, որ ով ուղեկցում է, նա էլ կարող է գնալ, հանձնաժողովը առաջարկում է մեկ ուրիշ, չեզոք վստահված անձ դիտորդ»: