ՀՀԿ-ի համար գերխնդիր է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ եւ արդար: Այս մասին քիչ առաջ ՀՀԿ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ հաշվի առնելով տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշումը կապված ընտրությունների նշանակման օրվա հետ, ապա Շարմազանովը տեղեկացրեց. <Այս օրերի ընթացքում մենք տեսանք, որ բոլոր գործընկեները ը տարբեր տեսանկություններից ներկայացրեցին ընտրությունների օրվա հետ կապված: Ապրիլի երկուսին քանի որ լրանում է քառօրյա պատերազմի մեկ ամյակը, բնականաբար իրավաբանները նշում են, որ չի հակասում Սահմանադրույթունը, բայց մենք գտնում ենք, որ այդ օրը ազգային համախմբման, մեր հերսոս տղաների հիշատակի հավերժացման, ինչպես նաեւ բանակաշինության մեկ ամյակ կարելի է անվանել, եւ եթե բոլոր քաղաքական դերակատարները գան քաղաքական պայմանավորվածության, ապա ընտրությունները երեք, չորս, հինգ օրով տեղափոխվեն, ապա ՀՀԿ-ն այստեղ որեւէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում>,- ասաց Շարմազանովը: