Գրել էինք, որ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնեց ընտրության վերջնական արդյունքները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողներին ասաց, որ հրապարակված որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու ժամանակ է տրվում: Վերջին օրը դեկտեմբերի 21-ն է՝ ժամը 18:00-ն է: «Եթե չի լինի Սահմանադրական դատարան դիմում, այդ դեպքում կնախապատրաստվի արձանագրություն, եթե լինի դիմում, ապա գուցե լինեն հնարավոր զարգացումներ»,- պարզաբանեց նա։
Տիգրան Մուկուչյանը նաև տեղեկացրեց՝ ԿԸՀ են ներկայացրել վերահաշվարկի 13 դիմում, որից ընդամենը 2-ն էր, որ պատշաճ կարգով էր ներկայացվել. վերահաշվարկը միանգամից իրականացվել է. կուսակցությունների ստացած ձայների հարաբերակցությունը չի փոխվել։