տուն Քաղաքական Ընտրություններ 32 համայնքներում. Առաջադրվել է 38 թեկնածու

Ընտրություններ 32 համայնքներում. Առաջադրվել է 38 թեկնածու

115
0

@ntrutun2015թ. հունիսի 7-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված հանրապետության թվով 32 համայնքներում: Նշված համայնքներից 20-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 14 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

Մայիսի 28-ին` ժամը 18.00-ին, լրացել է թեկնածուների ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:

2015թ. հունիսի 7-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել  49 քաղաքացի, որոնցից 11-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ընտրություններին ավագանու անդամի թեկնածու գրանցված 109 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 7-ը: Արդյունքում` հերթական ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 38 եւ ավագանու անդամի 102 թեկնածու:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 9 տեղական հասարակական կազմակերպության 372 դիտորդ: