տուն Լուրեր Ընտրողների թիվը բնակիչների թվից ավելի է եղել. մոնիթորինգի ամփոփիչ արդյունքները

Ընտրողների թիվը բնակիչների թվից ավելի է եղել. մոնիթորինգի ամփոփիչ արդյունքները

105
0

yntracucakner

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց Սահմանադրական հանրաքվեի՝ ընտրական թվերի էլեկտրոնային մոնիթորինգի ամփոփիչ արդյունքները.«Այսպիսի ծրագրերի անհրաժեշտություն եղել է սկսած 1995 թվականից, երբ ընտրությունների ժամանակ այդ կեղծիքներն ու հանցավոր երևույթների պատճառով ընտրությունների, նաև հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել և դրա պատճառով շատ կտրուկ թուլացել է հասարակության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ»:

Բանախոսը նախ անդրադարձավ ընտրացուցակներին, որտեղ ամենամեծ խնդիրը դրանց ուռճացված լինելն էր.«Մենք ուսումնասիրությունն անելուց օգտագործել ենք պետական մարմինների կողմից տրված պաշտոնական տվյալները և երբ նայում ենք՝ տեսնում ենք, որ մշտական բնակություն ունեցողների թիվը նվազել է, իսկ ընտրողներինը՝ ավելացել: Սրա հետ կապված ոստիկանության համապատասխան վարչությունն իր բացատրությունը ներկայացրեց, որ իրենք իրավունք չունեն ընտրացուցակներից դուրս հանել այն ընտրողներին, ովքեր գտնվում են Հայաստանից դուրս: Պետք է ասեմ, որ սա շատ մեծ ռեսուրս է բազմակի քվեարկության համար»:

Հոկտանյանի հավաստմամբ՝ ընտրացուցակներում ընտրողների և մշտական բնակություն ունեցողների թվերի անհամապատասխանություն է նկատվում ոչ միայն Երևանում, այլ նաև մյուս քաղաքներում.«Բնակչության թիվը ընտրողների թվից ավելի նվազ է, օրինակ՝ Գյումրիում մշտական բնակչությունը 7 տոկոսով ավելի քիչ է, քան  ընտրողների թիվը: Նաև մի հետաքրքիր փաստ ասեմ, որ գյուղական շրջաններում այդ պատկերը չկար»:

Մեկ այլ խնդիր, որին բանախոսն անդրադարձավ՝ 65 և ավելի տարիք ունեցողների մասին  է.«2015 թվականի հունվարի մեկի դրությամբ՝ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով Հայաստանում կար 219.200 անձ, ովքեր մշտական բնակվողներ էին, իսկ ընտրացուցակներում ներառված էր 370.278 ընտրող»: