ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն մայիսի 16-ի առավոտյան այցելել է Զարթոնք համայնք` ծանոթանալու համայնքի գլխավոր ճանապարհի աղացած ասֆալտով փոսալցման և հարթեցման աշխատանքներին։
Զարթոնքում և ևս ութ համայնքում փոսալցման և հարթեցման աշխատանքներն իրականացվում են մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության և համայնքապետերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
Ըստ նույն աղբյուրի, մարզպետի միջնորդությամբ Սև ջուր գետից օգտվող Զարթոնք, Արտաշար և Եղեգնուտ համայնքներում ջրամատակարարումը բարելավելու և տարափոխիկ հիվանդությունները կանխարգելելու նպատակով Արաքս գետի ազատ հոսքերից ոռոգման ջրի դոտացիա է տրվել Սև ջուր գետին` Սելավ-Մաստարա հեղեղատարով և Արմավիրի մայր ջրանցքով: