տուն Լուրեր Ընտանիքի 6 անդամները ձուկ են կերել եւ թունավորվել

Ընտանիքի 6 անդամները ձուկ են կերել եւ թունավորվել

130
0

default

Նոյեմբերի 16-ին, ժամը 13.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում` հարցականով» ախտորոշմամբ  բուժօգնության են դիմել Եղվարդ քաղաքի Սպանդարյան փողոցի տներից մեկի 6  բնակիչներ, որոնք հիվանդանուցում հայտնել են, որ նոյեմբերի 15-ին տանն ընտանիքով ձուկ են կերել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: