Օրեր առաջ «Ֆեյսբուքի» օգտատեր Նարեկ Մանթաշյանը գրել էր, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն առաջարկել է ծխախոտ արտադրող եւ ներմուծող ընկերություններին 1 դրամ փոխանցել իր գլխավորած հիմնադրամին:
Քանի որ բանավոր պատասխան ստանալ չէր հաջողվել, Araratnews.am-ը գրավոր դիմել էր վարչապետի կնոջ Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանին պատասխան ստանալու՝ արդյոք եղել է այդպիսի հանդիպում եւ նման ռեպլիկ: Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը գրավոր պատասխանում հաստատում է՝ հանդիպում եղել է տնտեսավարողների հետ: «Երեք ընկերություն է մասնակցել այդ հանդիպմանը, որոնցից մեկը հրաժարվել է մեր առաջարկությունից, երկրորդի պատասխանին դեռ սպասում ենք, երրորդ կազմակերպությունը որոշել է, խորհրդանշական փոքրիկ գումար կարող է հատկացնել «Ժպիտների քաղաք» հիմնադրամին»,- տեղեկանում ենք գրավոր պատասխանից: