տուն Լուրեր Ընդունում եմ, որ կառավարությունը անթերի չէ և սխալներ գործում է

Ընդունում եմ, որ կառավարությունը անթերի չէ և սխալներ գործում է

106
0

Ազգային ժողովի այսօրվա նիստում  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, դիմելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, հարցրեց. «Ընդունո՞ւմ եք արդյոք, որ այս 5-6 ամիսների ընթացքում նոր կառավարության կադրային քաղաքականության մեջ եղել են որոշակի ձախողումներ, տեսնո՞ւմ եք արդյոք հնարավորություն դրանք փոփոխելու և տեսնո՞ւմ եք արդյոք հնարավորություն իրականում որոնելու պիտանի կադրերի՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից, պետականաշինության գործի մասնակցելու նպատակով»:

Փաշինյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, նշեց. «Իհարկե ընդունում եմ, որ կառավարությունը անթերի չէ և սխալներ գործում է և գործելու է, ինչպես Հայաստանում սրանից հետո գոյություն ունեցող բոլոր կառավարություններում: Աշխարհում չկա որևէ կառավարություն, որը սխալներ չի գործում,  իհարկե դա հետաքրքիր ֆենոմեն է, որովհետև կա այդպիսի ասացվածք, որ խելոքները սովորում են ուրիշների սխալների վրա, հիմարները սովորում են իրենց սխալների վրա, և ես դրա մասին էլի ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ մի 5-6 տարի առաջ դրա մասին հոդված եմ գրել և ասել, որ այդ ասացվածքը բացարձակապես որևէ կապ չունի իրականության հետ: Ուրիշների սխալների վրա սովորելն անհնար է, որովհետև դու չգիտես ուրիշի պարամետրերը, ուրիշի մտածածը, ուրիշի հանգամանքները, այն գործոնները, որոնք ստիպել են, որ ուրիշը կայացնի այդ որոշումը, որովհետև երբեք նույն իրավիճակը չի լինում: Որպեսզի դու հնարվորություն ունենաս ուրիշի սխալի վրա սովորել, պետք է լինես բացարձակապես նույն իրավիճակում, իսկ բացարձակապես նույն իրավիճակ երբեք չի լինում»:

Փաշինյանը նաև ընդգծեց. «Նույնիսկ ձեր նշած իդեալական կադրերին էլ դեռ մինչև վերջ պարզ չի լինելու պարամետրերը, այն, ինչ որ մենք ուզում ենք անել, որովհետև մեր արածի նույնիսկ տեսությունն ամբողջական չէ»: