Հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի, Սահմադրական բարեփոխումների և եռյակի գործողությունների մասին այսօր լրագրողների հետ հանիդպման ժամանակ խոսեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Անուշ Սեդրակյանը:
«Ընդդիմադիր տիրույթը ես միշտ որակել և գնահատել եմ իբրև գաղափարական տիրույթ: Ինձ համար շատ կարևոր է այդ տիրույթում հնչեցված պահանջների ամբողջությունն ու գաղափարը»,- ասաց բանախոսը՝ ընդգծելով, որ չի ուզում ասել, թե Հայաստանում ընդդիմություն չկա՝ ընդդիմություն կա. այդ ընդդիմությունը ողջ հայ ժողովուրդն է: Նա մտահոգություն հայտնեց, որ հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին չի խոսվելու Մաքսային միությանն անդամակցելու մասին. դա է սպառնում Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը:
«Ընդդիմությունն ունի առաջարկելու «նոր բան», այդ «նոր բանը» լավ մոռացված հինն է` Հայաստանի ինքնիշխանության օրակարգ, որից այն կողմ երկրի և պետության կայացման համար որևէ այլ բան չկա », -ասաց Անուշ Սեդրակյանը: