տուն Լուրեր Ընդդիմությունից վրացի պատգամավորները մոտ ժամանակներս կայցելեն Մոսկվա

Ընդդիմությունից վրացի պատգամավորները մոտ ժամանակներս կայցելեն Մոսկվա

112
0

Վրաստանի խորհրդարանի «Վրաստանի հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավորները մոտ օրերս կայցելեն Մոսկվա՝ քննարկելու վրաց-ռուսական հարաբերությունները: Հուլիսի 10-ին այդ մասին Facebook-ում հաղորդել Է կուսակցության առաջնորդ, խորհրդարանի փոխխոսնակ Իրմա Ինաշվիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր թիմի անդամները մոտ օրերս կայցելեն Մոսկվա: Դուք գիտեք, որ մենք համաձայնության ենք եկել (ՌԴ Վրաստանի քաղաքացիների համար) այցագրերի վերացման շուրջը, շատ դրականորեն են քննարկվել նաեւ մեր երկրի համար այլ կարեւոր հարցեր: Սադրիչները մեր երկիրը հրեցին հետ, եւ դա տեղի Է ունենում ոչ առաջին անգամ: Սակայն մենք Աստծու օգնությամբ վերստին ելք կգտնենք: Ես համոզված եմ, որ իմ բարեկամների այցը Մոսկվա շատ օգուտ կբերի մեր երկրի համար, որին կնախանձեն մեր թշնամիները»,- գրել Է Ինաշվիլին:

Թե վրացի պատգամավորները հատկապես երբ կմեկնեն Մոսկվա եւ ում հետ կանցկացնեն հանդիպումներ, քաղաքական գարծիչը չի ճշտում:

Հուլիսի 8-ից ուժի մեջ Է մտել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հունիսի 21-ի հրամանագիրը, որի համաձայն Ռուսաստանի ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվում Է օդային փոխադրումներ (այդ թվում առեւտրային) իրականացնել ՌԴ-ի տարածքից Վրաստանի տարածք: Նաեւ ուժի մեջ Է մտել Ռուսաստանի տրանսպորտի նախարարության՝ հունիսի 22-ի որոշումը ՌԴ-ի տարածք Վրաստանի ավիաընկերությունների թռիչքների դադարեցման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: