տուն Քաղաքական Միջազգային Ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել Էրդողանին կոալիցիոն կառավարության հարցով

Ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել Էրդողանին կոալիցիոն կառավարության հարցով

132
0

Erdogan-dan-CHP-660x330

Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունը իր պայմաններն է առաջադրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին՝ կոալիցիոն կառավարության ձևավորման համար: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Կուսակցությունը պահանջում է, որպեսզի կառավարության ղեկավարի պաշտոնը երկու տարով գլխավորի կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըջդարօղլուն: Բացի այդ, Ժողովրդահանրապետական կուսակցությունն ուզում է խորհրդարանի նախագահի, մի շարք առանցքային նախարարությունների ղեկավարների պաշտոնը:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արձագանքն այս պահանջին անհայտ է:

Քանի որ իշխող ոկւսակցությանը հունիսի 7-ին կայացած խորհդարանական ընտրութոյւններում չի հաջողվել ստաալ մեծամասնություն, անհրաժեշտ է ձևավորել նոր կառավարություն կամ հայտարարել նոր ընտրությունների մասին: