տուն Լուրեր Ընդդիմությունը պետք է հանդես գա Ընտրական օրենսգրքի միասնական փաթեթով

Ընդդիմությունը պետք է հանդես գա Ընտրական օրենսգրքի միասնական փաթեթով

95
0

Levon-ZurabyanՀայաստանում ընդդիմությունը պետք է համաձայնեցված ներկայացնի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ առաջարկները, որոնք ուղղված են ընտրակեղծումները կանխելուն: Այս մասին փետրվարի 23-ին խորհրդարանում ասել է ՀԱԿ խմբակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը տպավորված է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի կեղծարարության մասշտաբներից, բայց նաեւ հայ ժողովրդի պայքարող կամքից: Զուրաբյանը կարծում է, որ նման պայմաններում քաղաքացիական հասարակությունը եւ ընդդիմությունը ուղղակի պարտավոր են հանդես գալ Ընտրական օրենսգրքի միասնական փաթեթով: Պետք է միավորվել մի շարք առանցքային պահանջների շուրջ. քվեարկած քաղաքացիների ցուցակի հրապարակում, ցուցակների մաքրում, տեսախցիկների տեղադրում, մատների թանաքոտում: «Իշխանությունները դիմադրություն ցույց կտան, քանի որ դա կնշանակի կեղծարարության վերջը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է նման լուրջ ճակատ ձեւավորել, որպեսզի իշխանությունը զիջումների գնա»,- ասել է Լեւոն Զուրաբյանը: