ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ընդդիմության առաջարկությունները ԸՕ-ի վերաբերյալ մահացու են իշխանությունների համար, այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց ինքը՝ Փոստանջյանը: «Ընտրացուցակների մաքրումը, ընտրացուցակների` արդեն ստորագրված ցուցակների հրապարակումը և համամասնական փակ ցուցակով ընտրություններին մասնակցությունը, այսինքն` լիարժեք համամասնական ցուցակի կիրառումը: Իսկ այն, ինչ որ իրենք են առաջարկում, խաբեբայություն է: Մեզ ուզում են ապացուցել, որ այս ցուցակը, որը բաց է, հանդիսանում է իրապես իրենց նախագծմամբ համամասնական ցուցակ: Իրականում դա համամասնական ցուցակ չէ, այլ իրենց համար դա հնարավորություն է, որ նորից կիրառեն մեծամասնական ընտրակարգը»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում: