տուն Լուրեր Ընդդիմադիրները չեն հայհոյում. բանավիճեցին Ալեքսանյանն ու Սիմոնյանը

Ընդդիմադիրները չեն հայհոյում. բանավիճեցին Ալեքսանյանն ու Սիմոնյանը

101
0

և1458581372-0372

Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր հրավիրված մամլո ասուլիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիոնյանը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն իրենց տեսակետն էին հայտնում Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ: Կողմերի միջև   բանավեճ սկսվեց այն ժամանակ, երբ Ալեքսանյանը հայտարարեց, թե հասարակությունը չի վստահում ընդդիմությանը: «Խնդիրը ոչ միայն ընդդիմության, իշխանության մեջ է, այլ մարդիկ էսօր չեն ուզում տեսնել վերևներում կատարվող փոփոխությունները»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:

Արձագանքելով՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ տրվեցին անուններ, մինչդեռ Հայաստանում իշխանության ղեկին միշտ նույն մարդիկ են եղել, օրինակ՝ Սերժ Սարգսյանը:

Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը իշխանության եկել է 2008 թվականին: Ի պատասխան Ալեն Սիմոնյանը նկատեց, որ մինչ այդ Սերժ Սարգսյանը բարձր պաշտոնների ևս եղել է: Մասնավորապես, նա հիշեցրեց, որ Ս. Սարգսյանը եղել է Պաշտպանության նախարար, ԱԱԾ պետ, վարչապետ:

Լեռնիկ Ալեքսանյանը շարունակելով ասաց, թե հասարակությունը ընդդիմադիր պատգամավորների մեծ մասին չի ընդունում: Ալեն Սիմոնյանը նկատեց, որ ՀՀԿ-ական պատգամավորը վերացական է խոսում: Նա հիշեցրեց, որ ընդդիմադիր պատգամավորներից և ոչ մեկն իրեն ոչ կոռեկտ չի պահում Ազգային ժողովում: «Դուք ասում եք՝ հասարակությունը տեսնում է «քֆուր- քյաֆար»-ը: Հարգելիս՝ «քֆուր» անողը ձեր կուսակցության անդամներից են՝ Առաքել Մովսիսյանը, Կարեն Ավագյանն է, էն մյուսն է…երբևէ տեսել  եք, որ ասենք՝ Զարուհի Փոստանջյանը կամ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մեկի ելույթի ժամանակ սկսեն վիրավորել կամ հայհոյել մյուսներին»,- նկատեց Սիմոնյանը՝ հիշեցնելով վերջերս ԱԺ-ում  տեղի ունեցած  միջադեպը:

Նշենք, որ խոսքը ԱԺ պատգամավորներ Առաքել Մովսիսյանի և Կարեն Ավագյանի մասին է: Վերջիններս վիրավորական արտահայտություններ էին հնչեցրել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հասցեին:

Լրագրողները հետաքրքվեցին նաև ՀՀԿ-ի կողմից ստեղծվելիք քաղաքական դպրոցից: Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ դրական է  վերաբերում դպրոցի հիմնմանը: Նա կարծում է, որ քաղաքականությամբ զբաղվողները պետք է դպրոց անցնեն և քաղաքական կրթություն ստանան: Ալեն Սիմոնյանն էլ  հարցադրում արեց. «Ես չեմ հասկանում, օրինակ ԵՊՀ  կամ մյուսները որքանով են կոմպետենտ քաղաքագիտություն դասավանդելու հարցում, որ դրա համար քաղաքական դպրոց են բացում»: Նա անհասկանալի է համարում այս ամենը: Հնարավո՞ր է՝ Սուրիկ Խաչատրյանի տղան դառնա դպրոցի սան, հետաքրքվեցին լրագրողները, հիշեցնելով, որ վերջինս մշտապես այս կամ այն միջադեպի կենտրոնում է: Ալեքսանյանն ասաց, թե Տիգրան Խաչատրյանի  մեղավորությունն ապացուցված չէ: