տուն Լուրեր Ընդդիմադիր թեկնածու Իմամօղլուի հաղթանակը տոնում են ամբողջ Թուրքիայում (տեսանյութ)

Ընդդիմադիր թեկնածու Իմամօղլուի հաղթանակը տոնում են ամբողջ Թուրքիայում (տեսանյութ)

78
0

Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուի հաղթանակը նշում են ոչ միայն Ստամբուլում։

Ստամբուլի փողոցներում տիրող տոնական տրամադրությունը տարածվել է նաև երկրի այլ քաղաքներում։

Մասնավորապես, Անկարա, Իզմիր, Տրապիզոն, Էդիրնե, Սամսուն, Վան, Անթալիա, Դիարբեքիր, Ադանա, Մերսին, Բուրսա, Չորում, Բալըքեսիր, Արդվին և բազմաթիվ այլ քաղաքներում մարդիկ ցնծում են և տոնում Իմամօղլուի հաղթանակը։

Ավշա կղզուց Ստամբուլ քվեարկելու համար մեկնած ընտրողներին վերադարձին դիմավորել են ծափողջույններով։

Ստորև ներկայացված են որոշ դրվագներ փողոցում տեղի ունեցող տոնախմբություններից.