Անկարայի դատարանը որոշում է կայացրել տուգանել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըջդարօղլուին 10 հազար թուրքական լիրայով (4 հազար ԱՄՆ դոլար) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրողանին վիրավորանքի համար փոխհատուցելու համար։ Այս մասին հաղորդում է Hurriyet-ը։
Թուրքիայի նախագահ Էրդողանի շահերը դատարանում պաշտպանող փաստաբան Մուամեր Ջեմալօղլուն նշել է, որ 2013 թվականի հունվարի 14-ին Քըլըջդարօղլուն խախտել է իր պաշտպանյալի «անձնական իրավունքները» և վիրավորել է նրան։
Էրդողանի փաստաբանները պահանջում էին 40 հազար դոլարին համարժեք փոխհատուցում։ Քեմալ Քըլըջդարօղլուի փաստաբանները պնդում էին, որ իրենց պաշտպանյալը ելույթում նշել է հայտնի փաստերի մասին, իսկ ելույթը բխել է հանրային շահերից։
Արդյունքում՝ դատարանը որոշել է մասամբ բավարարել Էրդողանի հայցը։