տուն Լուրեր Քաղբանտարկյալի մասին խոսք լինել չի կարող. գլխավոր դատախազ (տեսանյութ)

Քաղբանտարկյալի մասին խոսք լինել չի կարող. գլխավոր դատախազ (տեսանյութ)

101
0

«Գիշեր ու զօր աշխատանքով ամեն ինչ անելու եմ, որպեսզի սպասումներն արդարացվեն, եւ վստահությունը համակարգի հանդեպ ավելի բարձրացնեմ»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նորընտիր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Դավթյանը շարունակեց պնդել` Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ասաց` ամեն ինչ անելու են մասնագիտական հարթության մեջ հիմնավորելու, որ իրենց որոշումները բխում են օրենքից:

Հարցին` իրավական հիմնավորումներն արդյոք նշանակո՞ւմ են, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, գլխավոր դատախազն ասաց. «Իհարկե, եթե անձի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով ու ոչ թե քաղաքական գործունեությամբ պայմանավորված, դա նշանակում է` քաղբանտարկյալի մասին խոսք լինել չի կարող»:

Մանրամասները` տեսանյութում