տուն Լուրեր Ըբիշներ Ֆրանգուլյանն ու Գրիգորյանը պարտվեցին Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում

Ըբիշներ Ֆրանգուլյանն ու Գրիգորյանը պարտվեցին Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում

99
0

74322

Ռիգայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտել մինչև 61 ու 74 կգ քաշային ազատ ոճային ըմբիշները, հաղորդում է Armfootball.com-ը:

Մինչև 61 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում վստահ հաղթանակ տարավ մոլդովացի մրցակցի նկատմամբ` 10-0, իսկ քառորդ եզրափակչում 0-5 հաշվով զիջեց մինչև 57 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Խինչիգաշվիլուն: Վերջինս կիսաեզրափակչում հաղթեց նաև ադրբեջանցի Հաջի Ալիևին, ու այժմ Ֆրանգուլյանը կարող է պայքարել երրորդ տեղի համար, եթե սփոփիչ գոտեմարտում հաղթի մակեդոնացի մրցակցին:

Մինչև 74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը ևս պայքարը սկսեց 1/8 եզրափակչում` 7-4 հաշվով հաղթելով մոկդովացի ըմբիշին: Քառորդ եզրափակչում Գրիգորյանը 1-12 հաշվով պարտվեց թուրք Սոներ Դեմիրթաշին: Եթե վերջինս հասնի եզրափակիչ, Գրիգորյանը կկարողանա մտնել բրոնզե մեդալի համար պայքարի մեջ: