տուն Լուրեր EgyptAir ավիաընկերության առևանգված օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայ անձինք չկան

EgyptAir ավիաընկերության առևանգված օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայ անձինք չկան

105
0

841157

Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով Ալեքսանդրիայից Կահիրե թռիչք իրականացնող EgyptAir ավիաընկերության առևանգված օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայ անձինք չկան: «Արմենպրես»­ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: «Դեսպանությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը: Նոր տեղեկությունների առայության դեպքում կհաղորդվի լրացուցիչ»,­նշում են նախարարությունում: Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից Կահիրե մեկնող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն առևանգվել է: Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում: Ինքնաթիռում կար 81 ուղևոր: Առևանգիչը թույլ է տվել ուղևորներին լքել օդանավը: Պայթուցիկի առկայության մասին լուրերը ըչեն հաստատվել: Հաղորդվում է, որ Եգիպտական ինքնաթիռի առեւանգիչը՝ եգիպտացի Իբրահիմ Սամահան, Ատլանտայի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր Է: Այդ մասին «Ալ Ահրամ» թերթին հայտնել են Եգիպտոսի ուժային կառույցների աղբյուրները: ԶԼՄ­ների տվյալներով՝ նա գրանցվել Էր մարտի 28­ի առավոտյան Ալեքսանդրիա­Կահիրե չվերթն իրականացնող A320 ինքնաթիռի ուղեւոր եւ զբաղեցրել Էր 38Կ տեղը: Եգիպտոսի հեռուստատեսությունն առաջին կադրերն Է հրապարակել Լառնակայի օդանավակայանից: Դատելով լուսանկարից՝ Իբրահիմ Սամահան մոտավորապես 50 տարեկան Է: Նշվում Է, որ նա պահանջել Է տրամադրել թարգմանիչ եւ քաղաքական ապաստան Է խնդրելԿիպրոսում: