Էգեյան ծովում Թուրքիայից դեպի Հունաստան փախստականների տեղափոխող նավակ է խորտակվել, հաղորդում է Reuters-ը:
Համաձայն թուրքական առափնյա ծառայության տվյալների` խեղդվել է 22 մարդ:
Հիշեցնենք, որ Սիրիայի ճգնաժամի համատեքստում առաջացած գաղթականների ահռելի հոսքը դեպի Եվրոպա, որն իրականացվում է Թուրքիայի և Հունաստանի տարածքներով, Էգեյան ծովում նմանատաիպ բազմաթիվ ողբերգությունների պատճառ է դարձել: