տուն Լուրեր Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Էդվարդ Ջերեջյանին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Էդվարդ Ջերեջյանին

89
0

15ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 28-ին ընդունեց ականավոր ամերիկյան դիվանագետ, Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքրի անվան հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, դեսպան Էդվարդ Ջերեջյանին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Զրուցակիցները քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի շարունակվող կոպտագույն խախտումները, խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը խափանելու փորձերը։

Էդվարդ Նալբանդյանն ու Էդվարդ Ջերեջյանը մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում զարգացումների, հրատապ միջազգային խնդիրների շուրջ։