տուն Լուրեր Էդվարդ Նալբանդյանը մի շարք հարցեր է քննարկել Անդորրայի արտգործնախարարի հետ

Էդվարդ Նալբանդյանը մի շարք հարցեր է քննարկել Անդորրայի արտգործնախարարի հետ

85
0

 

1

Հոկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Անդորրայի իր գործընկեր Ժիլբերտ Սաբոյա Սունյիին, ով Հայաստանում է գտնվում Ֆրանկոֆոնիայի նախարարկան համաժողովին մասնակցելու նպատակով, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց միջազգային կառույցների շրջանակներում հաստատված արդյունավետ համագործակցությունը։

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Անդորրայի արտգործնախարարը բարձր գնահատեց նախարարական համաժողովի բովանդակային հագեցվածությունը և կազմակերպվածության մակարդակը։

 

Երկկողմ հարաբերությունները խթանելու համար նախարարները պայմանավորվեցին գործնական քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայման ուղղությամբ, մասնավորապես՝ մշակել և ստորագրման պատրաստել ներդրումների խրախուսման և պաշտպանության, երկակի հարկումից խուսափելու, տուրիզմի բնագավառում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր։