Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եթովպիայի արտգործնախարար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսին։
Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ Հայաստանի և Եթովպիայի պատմական, կրոնական և մշակութային առնչությունները լավ հիմք են հանդիսանում միջպետական հարաբերությունների զարգացման համար։ Այս համատեքստում նախարարները քննարկեցին երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները և այդ նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը։
Հայաստանի և Եթովպիայի արտգործնախարարները կարևորեցին քաղաքական երկխոսության զարգացումը, միջխորհրդարանական կապերի հաստատումը, իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, տնտեսական համագործակցության զարգացումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը, մշակութային փոխանակումները։
Հայաստանի և Եթովպիայի արտգործնախարարները անդրադարձան մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցերի։