Բրազիլիայի սենատի` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
Ըստ Ստեփան Սաֆարյանի, Հայաստանի Հանրապետությունը այս զավեշտալի իրավիճակում չէր հայտնվի միջազգային հանրության առաջ, եթե ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը չշտապեր Բրազիլիայի Հանրապետությանը շնորհակալություն հայտնել Բրազիլիայի խորհրդարանի կողմից չընդունած Հայող ցեղասպանության բանաձևի համար:
Բրազիլիայի լրատվամիջոցների մեծամասնությունը, ճիշտ է, հայտնել էին, որ Բրազիլիան ընդունել է ՀՀ Ցեղասպանությունը, սակայն, դա հիմք չէր կարող հանդիսանալ, որ ԱԳՆ-ն շներհակալություն հայտներ Բրազիլիայի իշխանություններին՝ Ցեղասպանությունն ընդունելու համար,- հայտնեց Ստեփան Սաֆարյանը, ապա շարունակեց. «ՀՀ ԱԳՆ-ի այս քայլը մի բան ապացուցեց, որ Հայաստանում ոչ ոք իր տեղում չէ, ոչ ոք իր ֆունկցիան չի կատարում: ԱԳՆ-ի այս քայլը կարելի է մի բառով արտահայտել՝ անփութություն: ԱԳՆ-ն անփութորեն է վերաբերում այս տիպի հայտարարություններին: Ինչպես կարելի է, առանց ճշտելու լրատվամիջոցների հայտարարությունները, դիմել շնորհակալական խոսքերի: Մենք ունենք Բրազիլիայի դեսպանատուն: Կարելի է համարել, որ այստեղ կա նաև դեսպանատան աշխատանքի բացը»:
Չճշտված ինֆորմացիայի հրապարակումը կարելի է որակել որպես փնթի աշխատելաոճ՝ նշեց Ստեփան Սաֆարյանը, մատնանշելով Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը: «Սա շտապողականություն չէ, այլ ամբողջ մի նախարարության ոչ ադեկվատ աշխատանք»: