տուն Լուրեր Էդուարդ Շարմազանովը պայքարում է աղանդների դեմ

Էդուարդ Շարմազանովը պայքարում է աղանդների դեմ

85
0

Sharmazanov-1

Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ-ի գործունեության վերաբերյալ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդմանը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է 2016թ-ի հաղորդումների շարքում ընդգրկել հաղորդումներ, որտեղ մեր հոգևոր հայրերը կներկայացնեն Հայ առաքելական եկեղեցու պատմությունը, անցած ճանապարհը:

«Այո´, նման հնարավորություն կա: Գուցե դրա պակասը կա հենց Հանրային հեռուստաընկերությունում: Կմտածենք՝ ի՞նչ ծրագիր կարող  է եթերում լինել»:

Շարմազանովը շնորհակալություն  հայտնեց ու նշեց. «Սա նաեւ կարևոր է այդ աղանդների դեմ պայքարի համատեքստում: Հանրային հեռուստառադիոընկերությունը կարևոր է նաեւ մեր ապագա սերնդի համար, պետք է մեր արժեքները քարոզենք: