տուն Լուրեր Էդմոն Մարուքյանին հետաքրքրում է, թե ինչպե՞ս է հաջողվել ԱԺ նախագահի համար նոր...

Էդմոն Մարուքյանին հետաքրքրում է, թե ինչպե՞ս է հաջողվել ԱԺ նախագահի համար նոր ավտոմեքենաներ գնել

147
0

edmon-maruqyan1-600x382 Խորհրդարանում այսօր 2014 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց, թե օրենսդիրին շինարարական ծախսերի համար հատկացված 87 միլիոն դրամն ինչի՞ վրա է ծախսվել: Ի պատասխան` Թովմասյանն ասաց, թե վերանորոգման աշխատանքների համար նախատեսված գումարից դեռևս 18-20 մլն դրամ գումար կա և այն կծախսվի սանհանգույցների վերանորոգման, ինչպես նաև` այլ շինարարական աշխատանքների համար: Ծախսված գումարի մասով Թովմասյանը նկատեց, որ վերանորոգվել են ԱԺ շենքի դիմացի հատվածն ամբողջութամբ, ինչպես նաև մուտքի աստիճանների հատվածը: Պատգամավորը Թովմասյանին հարց ուղղեց, թե նման սուղ տնտեսական պայմաններում ինչպե՞ս է հաջողվել ԱԺ նախագահի և խմբակցությունների ղեկավարների համար նոր «Ջիպ» մակնիշի մեքենաներ գնել. «Խոսքը Ազգային ժողովի նախագահին ուղեկցող երկու «Ջիպ» մակնիշի մեքենաների մասին է, և որքան գիտեմ, խմբակցությունների ղեկավարների համար ևս նոր մեքենաներ են գնվել»,- ասաց Մարուքյանը: Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա բյուջեով գնվել է մեկ ավտոմեքենա, իսկ ինչ վերաբերում է ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարների մեքենաներին՝ Թովմասյանն ասաց, որ այս պահին զեկուցում է 2014 թվականի պետական բյուջեի կատարողականը, իսկ նախորդ տավա բյուջեով նախատեսված է եղել գնել ընդամենը մեկ ավտոմեքենա. «Որպես պատգամավոր` Դուք եք հաստատել այս տարվա բյուջեն, և բյուջեում չնախատեսված ծախսեր չի կարող լինել: Հստակ սահմանված է, թե որ աշխատակիցներին է հասնում ծառայողական մեքենաներ: Այո, խմբակցության ղեկավարները ստացել են նոր մեքենաներ»,- ասաց Թովմասյանը: Պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդիմանեց` ասելով. «Բյուջեի քննարկման ժամանակ իրենք տարբեր նախաձեռնությունների համար գումար են խնդրում, սակայն կառավարությունը մերժում է` ասելով, որ գումար չկա, բայց ամեն տարի ճոխություններ են թույլ տալիս և նոր մեքենաներ են գնում»: