տուն Լուրեր Բլոգ Էդմոն Մարուքյանը ստում է. Նավակ Ճոճող

Էդմոն Մարուքյանը ստում է. Նավակ Ճոճող

363
0

Էդմոն-Մարուքյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ Ճոճողը) ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է Էդմոն Մարուքյանին.

Ինչպես կհիշեք, ես և Ռուբեն Ռուբինյանը մի քանի օր առաջ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներին հրավիրել էին բանավեճի՝ քննարկելու համար մեր սկզբունքային տարաձայնությունները և ընտրողներին հնարավորություն տալու համար որոշելու, թե ո՞ր թիմին են իրենք ցանկանում տալ իրենց քվեն։ Ինչպես միշտ, հրավերը մերժվեց՝ այս անգամ «զբաղվածության» պատճառաբանությամբ։ Բայց, արի ու տես, պարոն Մարուքյանը ժամանակ է գտնում հարցազրույցներ տալ և ակնհայտ ստեր ասել եթերում, այս անգամ «Ֆորտունա Թիվի»-ի երեկվա «Տեսակետ» հաղորդաշարի ընթացքում։

Կուզեի այս ամենն ասել իր երեսին, սակայն, եթե հրաժարվում են բանավիճել, կասեմ այստեղ․

Էդմոն Մարուքյանը այն քաղաքական գործիչն է, որը չի կարողանում բարձրաձայն ասել, որ Սերժ Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է, բայց կարողանում է լրագրողի հարցից 20 րոպե խուսափելուց հետո մի կերպ արտաբերել մի աբսուրդային և ծայրահեղ լղոզված նախադասություն՝ Սերժը բազմաթիվ զանգվածային ընտրակեղծիքներով ընտրված նախագահ է։

Էդմոն Մարուքյանը այն քաղաքական գործիչն է, որը չի կարողանում բարձրաձայն ասել, որ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի ոճրագործության պատասխանատուն է, բայց կարողանում է թեման լղոզել՝ ասելով, որ Մարտի 1-ի պատասխանատուն այն ժամանակվա «ամբողջ իշխանությանն է», ինչը ճիշտ պնդում է, սակայն միտված է Սերժ Սարգսյանի անունն արծարծելուց ամեն կերպ խուսափելուն։

Էդմոն Մարուքյանը այն քաղաքական գործիչն է, որի թիրախը ՀՀԿ-ն է, բայց ինքը պատրաստ է ՀՀԿ-ի հետ համագործակցել հանուն Վանաձորի՝ թքած Հայաստանի մյուս համայնքների վրա: ՀՀԿ-ի վերջին 17 տարվա իշխումը Վանաձորում, ըստ էության, դրան վկա:

Էդմոն Մարուքյանը ասում է՝ ես մինչև «Լուսավորի» ստեղծվելը ընդդիմադիր չէի, միաժամանակ պարտադիր շեշտում է, որ ինքը Վանաձորից մեծամասնականով ընտրված պատգամավոր է, և որ Վանաձորում ընդդիմադիր տրամադրությունները վերջին բոլոր համապետական ընտրությունների ժամանակ գերիշխող են: Սա նշանակում է, որ ինքը, ընտրվելով ՀՀԿ-ին ընդդիմադիր ընտրազանգվածի շնորհիվ, որոշել է ընդդիմադիր դառնալ միայն ընտրվելուց 3 տարի անց:

Էդմոն Մարուքյանը ասում է, որ ՔՊ-ն Վանաձորում այն ծանրակշիռ ուժը չէ, որ իր միավորման կոչը եղել է ուղղված այլ ընդդիմադիր ծանրակշիռ քաղաքական ուժերին: Ինչը նշանակում է, որ եթե դա մենք չենք, ապա դա Օսկանյանի «Համախմբումն» է, ՀՀԿ-ի հին ընկեր ՀՅԴ-ն է, ԱԽՔ-ի ՕԵԿ-ի Ական է, վերջինիս անունը բարձրաձայն ինքը ևս չի կարողանում տալ, որ Ական, խասյաթին համաձայն, հարբած երեկոյան չմտնի իրենց շտաբ:

Էդմոն Մարուքյանը ասում է, որ ՔՊ-ն չէր պատրաստվում առաջ քաշած պայմանները կատարելու դեպքում ինքնաբացարկ հայտնել, ինչը ակնհայտ քաղաքական ստախոսություն է, քանի որ Էդմոն Մարուքյանը Վանգան չէ, որ իմանա, թե մենք ինչ էինք պատրաստվում անել, և, առավելևս, այդքան չկա, որ կասկածի մեր քաղաքական սկզբունքայնությանը:

Էդմոն Մարուքյանը այն ցեխ չշպրտող նոր քաղաքական մշակույթ ներմուծող գործիչներից է, որը ուղիղ եթերում իր և իր կուսակցությանը ուղղված քաղաքական հայտարարությանն ի պատասխան ասում է՝ գլուխները պատով են տվել:

Էդմոն Մարուքյանը այն մարդն է, որը ասում է՝ ես անձերի դեմ չեմ պայքարում և հանուն Վանաձորի պատրաստ եմ համագործակցել ամենածանր հանցագործություն կատարած մարդու հետ: Ոչ մեկ չէր էլ կասկածում, որ պատրաստ է:

Էդմոն Մարուքյանը այն մարդն է, որի թիմակիցներն ասում են՝ մենք պայքարում ենք համակարգի, այլ ոչ Սերժի դեմ։ Դուք առանց Ստալինի դեմ պայքարելու ստալինիզմի դեմ էլ կպայքարեք: 

Էդմոն Մարուքյանը այն թափանցիկ քաղաքական գործիչն է, որը հրաժարվում է հրապարակային բանավեճից, բայց համարձակությունը հերիքում է գնալ գինի խմելու։

Էդմոն Մարուքյանն այն ազնիվ գործիչն է, որը կարող է մի առաջարկի 3 պարզ և հստակ կետեր ամբողջությամբ մերժել և միաժամանակ հայտարարել, որ առաջարկն ամբողջությամբ ընդունում է։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Էդմոն Մարուքյանը ստախոս է։ Ասածս պատրաստ եմ հիմնավորել ցանկացած տեղ, ցանկացած ժամի, ցանկացած ֆորմատով։

Հ․Գ․ Խնդրում եմ, էլ չասեք «հերիք ա ընդդիմադիրներով իրար գզեք»․ Էդմոն Մարուքյանը ընդդիմադիր չէ։

Հ.Գ.Գ. Մենք մեր սկզբունքների տերն ենք, և գինեխումի երեկոյից հետո մեր մոտ բան չի փոխվել, հույսներդ կտրեք:
Մեկնումեկդ Էդմոնին ասեք. Ճոճողը ասում ա` ձուն գա քաղաքական սկզբունքայնությանդ, ապո. ճ

նավակ Ճոճող