տուն Լուրեր Էդգար Ճաղարյանին վարչապետն առաջադրել է ՏՄՊՊՀ անդամի թեկնածու

Էդգար Ճաղարյանին վարչապետն առաջադրել է ՏՄՊՊՀ անդամի թեկնածու

174
0

Հունիսի 28-ին Ազգային ժողովում մեկնարկած արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված 13 հարցերից մեկով խորհրդարանն այսօր կընտրի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ անդամի թեկնածու է առաջադրել էդգար Ճաղարյանին՝ երկու տարի ժամկետով։ Թեկնածուն ԱԺ ամբիոնից ներկայացրեց իր կենսագրությունն ու ՏՄՊՊՀ-ի գործունեության վերաբերյալ իր տեսլականը։

Հիշեցնենք, որ էդգար Ճաղարյանը 2018 թվականի արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի կողմից Տավուշի մարզում առաջադրված ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու էր։