տուն Լուրեր Էդգար Մանուչարյանը կարող է որակազրկվել գավաթային 6 խաղով

Էդգար Մանուչարյանը կարող է որակազրկվել գավաթային 6 խաղով

189
0

default

Հայաստանի հավաքականի և «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը կարող է որակազրկվել Ռուսաստանի գավաթի եզրափակչի՝ «Լոկոմոտիվի» հետ խաղում կարմիր քարտ ստանալու և հեռացվելու համար:

Խաղավարտին, հիշեցնենք, դաշտում մասսայական ծեծկռտուք էր տեղի ունեցել՝ երկու թիմերի ֆուտբոլիստների մասնակցությամբ:

Կրքերը հանգստացնելու համար գլխավոր մարզիչ Ալեքսեյ Նիկոլաևը ստիպված էր կարմիր քարտ ցույց տալ 4 ֆուտբոլիստի: Բացի Մանուչարյանից, խաղադաշտից հեռացվել էին նաև «Ուրալի» ֆուտբոլիստ Արտյոմ Ֆիդլերը, ինչպես նաև «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստներ Արին և Ջեֆերսոն Ֆարֆանը:

«Спорт-Экспресс»-ի հաղորդմամբ, հանդիպման արձանագրության մեջ ֆուտբոլիստների գործողությունները որակվել են որպես «ագրեսիվ պահվածք»:

Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կանոնադրության 97-րդ կետի համաձայն՝ Արիին, Ֆարֆանին, Ֆիդլերին և Մանուչարյանին 6-խաղյա որակազրկում է սպառնում՝ ծեծկռտուքին մասնակցելու համար: Նշենք, որ պատժամիջոցները անդրադառնալու են միայն Ռուսաստանի գավաթի խաղարկության խաղերին: