Դանիայի առաջնության 32-րդ տուրում վտանգավոր գոտում գտնվող «Հոբրոն» հյուրընկալվելիս մրցել է «Օլբորգի» հետ։ 2-րդ խաղակեսի հենց մեկնարկում գնդակ ընդունելով սեփական դարպասը՝ «Հոբրոն» խաղի մինչև 80-րդ րոպեն պարտվում էր նվազագույն հաշվով:
«Հոբրոյի» կազմում հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Բաբայանը:
Հենց նրա փոխանցումից հետո 80-րդ րոպեին հաշիվը հավասարվել է, իսկ թիմը փրկվել է պարտությունից:
Այս խաղից հետո «Հոբրոն» վաստակել է 27 միավոր և վտանգավոր գոտու 2-րդ խմբում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
Նշենք, որ Էդգար Բաբայանը խաղացել է առանց փոխարինման:
Աղբյուրը՝ armsport.am