Բելգիայի ազգային թիմի կիսապաշտպան Էդեն Ազարը սպասում է Մադրիդի «Ռեալ»-ի առաջարկին:
Այս մասին գրում է Sky Sport-ը: Բելգիայի ազգային թիմի ավագը ցանկություն ունի տեղափոխվել «արքայական ակումբ»: «Չելսի»-ն 2 տարվա պայմանագիր էր առաջարկել ֆուտբոլիստին, սակայն վերջինս հրաժարվել էր:
Էդեն Ազարը «Չելսի» տեղափոխվեց 2012 թվականին ֆրանսիական «Լիլ»-ից: Պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականը: