ՀՀ կառավարությունն այսօր անցկացնում է հերթական նիստը, որը վարում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչ կառավարության ներկայացուցիչները ներկայացնում էին օրակարգի հարցերը, Հովիկ Աբրահամյանը հերթական հարցը լսելուց առաջ նկատողություն արեց կառավարության անդամներին:
«Էդ վերջում շատ եք խոսում, ի՞նչ է պատահել»,- բողոքեց վարչապետը: