Araratnews.am-ի զրուցակիցն է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Պարոն Դարբինյան քարոզարշավը գրեթե ավարտվում է, կիրակի էլ հանրաքվեն է: Ի՞նչ տրամադրություններ է տիրում Վանաձորում:
Տրամադրվածությունը ամսի յոթին կերեւա:
Նախնական ի՞նչ կարող եք ասել:
Նորմալ է, նորմալ:
Նորմալ «այո», թե՞ նորմալ «ոչ»:
Նորմալ «այո»:
Պարոն Դարբինյան, Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաքներ են, ձեր համաքաղաքացիները մասնակցո՞ւմ են:
Չեմ կարող ասել, էդ պիտի այնտեղ մարդկանց տեսնեք, հարցնեք՝ վանաձորցիներ կա՞ն, թե՞ չկան:
Մենք տեսել ենք, որ կան՝ պլակատներով կանգնած են:
Էդ պլակատը կարող է հենց իրենք երեւանցիները գրում են, որ յանիմ ամբողջ մարզերն են մասնակցում:
Երեկ նաեւ մարզերից դժգոհություններ կային, որ ճանապարհները փակ են, տեղի իշխանությունները ահաբեկել են մարդկանց:
Նման բան Վանաձորում չի եղել: Նորմալ աշխատել է, առավոտյան ինչքան տրանսպորտ պիտի Երեւան գար՝ եկել է, բա մեր ուսանողները, համաքաղաքացիները Երեւանի հետ կապեր ունեն:
Այնուամենայնիվ, իշխանությանը հեռացնելու կոչեր են հնչում:
Ես նման բաներ չեմ լսել:
Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի