տուն Լուրեր էդ 800 հեկտարը Սերժ Սարգսյանը թուրքերի համար ա ասել. Մանվել Գրիգորյան. տեսանյութ

էդ 800 հեկտարը Սերժ Սարգսյանը թուրքերի համար ա ասել. Մանվել Գրիգորյան. տեսանյութ

88
0

«Զինվորների մարտական ոգին բարձր է, ամուր կանգնած են իրենց տեղում, էնքան լավ են, որ վստահ թողել,  եկել ենք»,- այս մասին այսօր ՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը:

Araratnews.am-ի հարցին՝ ի՞նչ նշանակություն ունեն մեզ համար կորցրած տարածքները, գեներալն ասաց. «Մենք տարածք չենք կորցրել, հլա մենք էնքան ենք ազատագրելու, մի սանտիմետր տարածք չենք կորցրել»:

Մեր հիշեցմանը, որ այդ մասին Սերժ Սարգսյանն է ասել, Մանվել Գրիգորյանը տվեց հետևյալ պատասխանը. «Էդ 800 հեկտարը ձեր համար չի ասել, թուրքերի համար ա ասել, որ թուրքերը գլուխ գովացին, թե եսիմ քանի գյուղ ազատագրել են»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան