տուն Քաղաքական Միջազգային Էբոլայով վարակված բուժքրոջ շանը փրկելու գործին միացել են հարյուր հազարավոր օգտատերեր

Էբոլայով վարակված բուժքրոջ շանը փրկելու գործին միացել են հարյուր հազարավոր օգտատերեր

71
0

645@70

Սոցիալական ցանցերը ակտիվ քննարկում են Թերեզա Ռոմերոս Ռամոսի շան հարցը։ Բանն այն է, որ բուժքույր Ռամոսը վարակվել էր Էբոլա հիվանդությամբ, և հիմա որոշվում է նրա շան հարցը, որին ցանկանում են քնեցնել։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։

Վիրուսի տարածումը կանխելու համար շանը կյանքից զրկելու հարցը վճռել են Մադրիդի իշխանությունները։ Սակայն հիվանդանոցի անձնակազմը, ուր պառկած է բուժքույրը, իր բողոքն է հայտնել այս կապակցությամբ։ Հիմա Էքսքալիբուր շանը փրկելու գործին միացել են սոցցանցերը։

Twitter-ում հայտնվել է #SalvemosAExcalibur հեշթեգը, որը դրվում է շան մասին բոլոր հրապարակումներում։ Շանը փրկելու պահանջագրին արդեն միացել է 135 հազար մարդ։